<<Հայաստանին անհրաժեշտ է ադեկվատ ղեկավարություն և ադեկվատ կառավարման ապարատ>>. ռուս փորձագետը՝ Հայաստանի հետագա զարգացման նախապայմանների մասին

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ գործունեությանը հակառակ, Հայաստանն ամբողջությամբ իր վերահսկողության տակ հայտնվել չի կարող, հայտնում է riafun.ru կայքը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի վերջին կետով Հայաստանի տարածքով կառուցվելու է Նախիջևանն Ադրբեջանի մնացած տարածքներին կապող միջանցք, որը Թուքիայի համար ճանապարհ է բացում դեպի Ադրբեջան և Կասպից ծով: Այս ամենը Անդրկովկասի վարաբաշխմանն ուղղված ծրագրեր են դեռևս 1990-ականներից, և դրանց իրականացման համար լուրջ քայլեր են կատարվել» – ասել է Արեշևը «Լեռնային Ղարաբաղ. Նոր աշխարհ» թեմայով քննարկամն շրջանակներում:

Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի ձգտումներին հակառակ, Հայաստանի բնակչության մեծամասնությունը երբեք կողմ չի լինի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական կցորդը լինելուն: Նա համոզված է, որ Հայաստանի ապագան որպես անկախ պետություն ամբողջովին կապված է Ռուսաստանի Դաշնության հետ:Չնայած որոշակի դժվարությունների, Հայաստանը վարում էր արդյունավետ դիվանագիտական քաղաքականություն առաջին հերթին ռուսական ուղղությամբ, ինչը թույլ էր տալիս Հայաստանին զարգանալ շրջափակման մեջ: Հիմա նույնպես կա հնարավորություն դրա համար, սակայն պետք է ստեղծել ադեկվատ ղեկավարություն և ադեկվատ կառավարման ապարատ: Ինչպես նաև պետք է վերանայել և բարելավել հարաբերություններն Իրանի հետ, որոնք վերջին տարիներին ևս հետընթաց են ապրել»,– ասել է փորձագետը:

Փորձագետը նաև նշել է, որ եթե վերոնշյալ հարաբերությունները չկարգավորվեն Հայաստանը կարող է կանգնել Թուրքիայի ընդլայնման վտանգի առջև:

«Սկզբում դա կարող է լինել ապրանքների ընդլայնման, ապա նաև ազդեցության այլ՝ փափուկ և կոշտ տարբերակների տեսքով»,եզրափակել է Արեշևը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )