Շիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են լամինատ և շրիշակներ
Մայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Դեպքի վայր օգնության է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է մայիսի 2-ին, ժամը 00։22-ին, մարվել՝ 04։18-ին։ Այրվել են լամինատ, դռների և հատակի շրիշակներ։
