Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 42 000 փախստական
Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում է վերադարձել 306 փախստական: Իրենց տներ վերադարձող արցախցիների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները:
«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ են վերադարձել 306 փախստականներ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունից հավելել են, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 42 000 բնակիչ: