ՌԴ Արմավիր քաղաքի հայ եկեղեցու հովիվը իշխանություններին զեկուցել է Գ․ Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին․ փաստաթուղթ

Համացանցում հրապարակվել է մի փաստաթուղթ, ըստ որի, Ռուսաստանի Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու հովիվ Տեր Մակար ավագ քահանա Տերտերյանը զեկուցել է Արմավիր քաղաքի փոխքաղաքապետ Ս․ Վ Ֆլորովին, որ ի պատասխան վերջինիս նամակի, կապված եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հետ, ապամոնտաժումն արդեն իրականացվել է։ Նամակը թվագրված է ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ով, իսկ փոխքաղաքապետի հանձնարարական նամակը ուղղված Ս Աստվածածնի Վերափոխման եկեղեցուն, եղել է նոյեմբերի 27-ին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )