ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը ժամանել է Երևան

ՌԴ Անվտանգության դաշնային  ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության  մամուլի կենտրոնից:

«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետը (Արմեն Աբազյանը)»,-նշել են գերատեսչությունում ՝ չհստակեցնելով այցի մանրամասներն ու ծրագիրը:

Դեկտեմբերի սկզբին Աբազյանը, որը նոյեմբերի 8-ին նշանակվել էր Հայաստանի ԱԱԾ պետ, այցելել էր  Մոսկվա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )