Պետրոսյանի դուստրը չի ցանկանում շփվել հոր հետ

Համացանցում ակտիվորեն քննարկում են Եվգենի Պետրոսյանի կյանքը, որում իսկական կրքեր են բորբոքվում։ Պետրոսյանն ու նրա երիտասարդ օգնականը՝ Տատյանա Բրուխունովան, գաղտնի ամուսնացել են դեկտեմբերի սկզբին։ Նրանք ամուսնությունը գրանցել են ՔԿԱԳ-ում եւ շքեղ արարողություն չեն կազմակերպել, քանի որ չեն ցանկացել գրավել հանրության ուշադրությունը։
Այժմ Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը հանգստանում են Գերմանիայում, իսկ ԱՄՆ-ից Մոսկվա է ժամանել կատակերգուի դուստրը՝ Վիկտորինան։ Ընդ որում, Վիկտորինան կագ է առել խորթ մոր՝ Ելենա Ստեպանենկոյի բնակարանում։ Ելենան եւ Վիկտորինան հրաշալի հարաբերություններ ունեն, Պետրոսյանի դուստրը նրան մայր է անվանում։ Ավելին, սկանդալային ամուսնալուծության ընթացքում անցել է Ստեպանենկոյի կողմը։Վիկտորինան չի շտապում կապ հաստատել հոր հետ եւ դեռ նույնիսկ չի զանգահարել նրան։ «Ժենյան ինձ ասել է, որ Վիկտորինան Մոսկվայում է, սակայն իր հետ կապի դուրս չի եկել։ Ժենյան չգիտեի՝ ինչ են նրանք անում Ստեպանենյկոյի հետ, բայց նրան ասել են, որ ինչ-որ բան են մտածում նրա դեմ։ Միշտ նրան մայր է անվանել։ Բայց հասկանալի չէ՝ ինչու է որոշել հրաժարվել հոր հետ շփումից»,- «Пусть говорят» շոուի եթերում պատմել է հումորիստի ընկերը՝ Գեորգի Տերեխովը,- գրում է Dni.ru-ն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )