Պելեգրինին կարող է բաց թողնել Ատալանտայի հետ խաղը
Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին կարող է բաց թողնել Ա սերիայի 13-րդ տուրի «Ատալանտայի» դեմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Հաղորդվում է, որ խաղացողը կոճի հետ կապված խնդիրներ ունի:
Այդուհանդերձ, Պելեգրինին ընդգրկված է «Ռոմայի» հայտացուցակում:
«Ատալանտա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: