ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՄԵԾ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՄԵԾ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹՆԱԿԻ
Պատերազմի առաջին փուլը, ցավոք շատ մեծ կորուստներով, Հայաստանը պարտվեց՝ առավելապես սուբյեկտիվ պատճառներով: Արդեն հայտարարվել է, որ առկա են եղել բոլոր հնարավորությունները Հայկական երկու պետությունների համար շատ ավելի շահեկան պայմաններով պատերազմը կանգնեցնելու համար, սակայն Հայաստանի իշխանությունը մերժել է բոլոր տեսակի առաջարկությունները:
Հայկական բանակը և Հայ զինվորը ՀԱՂԹԵՑԻՆ ռազմի դաշտում, բայց պարտվեցին թիկունքում դավաճանական գործողություններին և տարատեսական դավադրություններին:
Ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտը տեսնում էր ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ ադրբեջանին առանց մարտերի հանձնելու պայմանով, ինչի մասին նա հրապարակավ խոստովանեց:
Սրանով դեռ կզբաղվեն իրավապահները:
Մոտենում է պատերազմի երկրորդ՝ շատ ավելի մասշտաբային և լայնածավալ փուլը, ինչին մենք ակնհայտորեն պատրաստ չենք: Այս րոպեից սկսած մենք պետք է սկսենք Հայաստանի և Արցախի ուժեղացման, պաշտպանությունն ամրապնդման գործընթաց, ինչը, պետք է խոստովանել, առանց Ռուսաստանի և Իրանի հնարավոր չէ:
Պետք է վարել հմուտ դիվանագիտություն, պետական կառավարման համակարգ հրավիրել պրոֆեսիոնալներին, փորձառու և լուրջ ճգնաժամային կառավարիչներին: Բոլորս մի նավի մեջ ենք, եթե նավը խորտակվեց, բոլորս ենք կործանվելու:
Նիկոլ Փաշինյանը մերժված է Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի բարեկամ այլ պետությունների կողմից, նրա հետ ուղղակի չեն ցանկանում խոսել և պայմանավորվել, և մեծ հաշվով դա էր Արցախի կորստի հիմնական պատճառը:
Սպասվող պատերազմը Հայաստանի և Արցախի համար բացելու է նոր հնարավորություններ ոչ միայն կորցրածը ետ բերելու, այլ նաև նոր տարածքային նվաճումներ արձանագրելու համար, ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալը:
Սպասվող պատերազմը փոխելու է մեր տարածաշրջանի քարտեզը, ձևավորելու է առաջիկա հարյուրամյակի համար նոր ստատուս քվո: Սա առաջ է բերում ինչպես հնարավորություններ, այնպես էլ լրջագույն ռիսկեր, որոնք այսօրվանից պետք է սկսել չեզոքացնել:
Առաջին և հիմնական ռիսկն ու սպառնալիքը դա Նիկոլ Փաշինյանն է և իր ենթակայության տակ գործող գործակալական ցանցը: Փաշինյանը, ինչպես ցույց տվեց առաջին պատերազմի ընթացքը, անամատեղելի է Հայկական շահի հետ, ուղիղ սպառնալիք է մեր երկրի ներքին և արտաքին ավտանգության համար: Նա պետք է օր առաջ մեկուսացվի, իսկ գործակալական ցանցը պետք է ապամոնտաժվի:
Հապաղելը կհանգեցնի Հայկական պետության կործանման և հայերի նոր ցեղասպանության:
Միայն այս գործողությունը կատարելուց հետո հնարավոր կլինի ձևավորել հայակենտրոն, ուժեղ, Ռուսաստանի և Իրանի համար ընդունելի, վստահելի և կանխատեսելի իշխանություն, որը կկարողանա կոնսոլիդացնել Հայկական աշխարհի ամբողջ ռեսուրսը և պատրաստվել ՄԵԾ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:
Ապավինենք մեր հավաքական մտքին, ողջախոհությանը, ուժին և կրիտիկական իրավիճակում համախմբվելու մեր ԱԶԳԱՅԻՆ ներուժին:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ