ՉԻ ԿԱՐՈՂ ԹԻՎ 1 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԹԻՎ 1 ՄԵՂԱՎՈՐ ՉԴԱՌՆԱԼ․ ԱՇՈՏ ԵՐԿԱԹ

Սիսական Ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը Եռաբլուրում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին թույլ չտա մտնել Եռաբլուր։ Հարցին, թե ժողովուրդը խճճված է, չգիտեն, թե ո՞ւմ հավատալ, Մինասյանը պատասխանեց․

«Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածները փաստարկ չեն, ժողովրդի մեծ մասը խճճված չէ, այլ մոլորված է, որովհետև այն կեղծավոր խոսքերը, որոնք 2,5 տարի առաջ հնչեցին, ժողովուրդը հավատաց այդ ստին, մոլորվեց ժողովուրդը, իմ հավատավոր, իմ միամիտ ժողովուրդը խաբվեց ևս մեկ անգամ, հավատաց մանիպուլյացիայով աշխատող այդ տեսակին, որի անունն է Նիկոլ Փաշինյան, բայց կարծում եմ՝ ժողովրդի մի մասը արդեն սթափվել է, այդ մոլորությունից դուրս է եկել ու հասկանում է թե ինչ է կատարվել, որ ինքը կարողացավ երկիրը վաճառել, դավաճանել մի ամբողջ ազգի, մի ամբողջ պետության, և կարծում եմ, որ նա առաջիկայում իր տեղում չի լինելու, որովհետև ժողովուրդը շատ պարզ գիտակցում է , թե ինչ է կատարվել։

Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա Նիկոլի համար նշանակություն չունի, թե կվաճառի Սյունիքը, կվաճառի Արցախը, Նիկոլի համար տարբերություն չկա, ինքը իր բանակցությունները վարել է միանձնյա, կամ իր թիմի հետ, իր ազգային ժողովի, դրանք բոլորն էլ խմբային հանցագործներ են»։

Իսկ արձագանքելով Փաշինյանի այն մտքին, որ ինքը թիվ 1 պատասխանատուն է, բայց ոչ մեղավորը, Մինասյանն ասաց․

«Չի կարող թիվ 1 պատասխանատուն թիվ 1 մեղավոր չդառնալ, ևս մեկ անգամ փորձում է ժողովրդի ականջների մեջ ինչ- որ բան մտցնել, չի ստացվելու, ինքը իրեն վաղուց սպառել է»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )