ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է <<ԲԵՍՊՐԵԴԵԼ>>-Ը

Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոստիկանությունը շարունակում է «բեսպրեդել»-ը
Վաղ առավոտից Էջմիածին-Երևան մայրուղին պարալիզացված է, բոլոր մեքեքնաները՝ հատ-հատ, կանգնեցնում են և վարորդներին ստիպում բացել բեռնախցիկները: Այսինքն սեփականություն են ներխուժում առանց որևէ պարզաբանման, առանց որևէ փաստաթղթի և հիմնավորման:
Իհարկե չէի կարող անտարբեր անցնել, որովհետև շատերը աշխատանքից էին ուշանում, շատերը հիվանդանոցից, շատերը պարզապես շտապում էին, և այլն տրամաբանական է, որ բոլորն էլ ունեն անհետաձգելի գործեր: Որպես քաղաքացի և լրագրող պարզաբանում եմ պահանջել, թե ինչ եղավ արդյունքում, մի քանի րոպեից տեսանյութը կտեղադրեմ իմ էջում»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )