Ոսկու գինը նվազել է, պղնձինը՝ բարձրացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաների
NYMEX բորսայի սեպտեմբերի 7-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.72%-ով և կազմել 1929.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.19%-ով և կազմել 26.90 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.52%-ով և կազմել 911.00 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 7-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.56%-ով և կազմել 1789.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.77%-ով և կազմել 6655.00 դոլար, կապարի գինն աճել է 1.13%-ով և կազմել 1961.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.41%-ով և կազմել 15246.00 դոլար, անագի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 18340.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 2498.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.37%-ով և կազմել 18144.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է