ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ ՖԻՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԵՊ
Շվեյցարիայի հատուկ դատախազ Շտեֆան Քելլերը կոչ է արել քրեական գործ հարուցել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջիաննի Ինֆանտինոյի դեմ՝ 2017 թվականին մասնավոր օդանավ օգտագործելու համար։ Դատախազության պաշտոնական կայքում նշվում է, որ հատուկ դատախազն ավարտել է Ինֆանտինոյի դեմ ներկայացրած քրեական մեղադրանքները եւ եկել այն եզրակացության, որ ներկայացված մեղադրանքներում Ինֆանտինոն մեղավոր է եւ պետք է հարուցել քրեական գործ։
Այս տարվա ամռանը Շվեյցարիան քրեական հետաքննություն էր սկսել Ինֆանտինոյի դեմ, կապված նրա եւ մի շարք այլ անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցավոր գործողությունների հետեւանքով։