Շոտլանդիայում նոր գրավիչ աշխատատեղ է բացվել
Gevalia Coffee ընկերությունը, որը մասնագիտացված է սուրճի ոլորտում, փնտրում է աշխատակից, որը մեկ շաբաթ կապրի Կարլոուրի ամրոցում։ Lonely Planet-ի փոխանցման համաձայն, աշխատակիցը կստանա հինգ հազար դոլար, անձնական սպասավոր, օրական հինգ անգամ սնունդ, դասեր շեֆ-խոհարարից եւ սպա-պրոցեդուրաներ՝ սուրճի հիմքով։
Մրցույթը կամփոփվի դեկտեմբերի 21-ին։ Նրան կթույլատրվի ապրել դղյակում ոչ թե միայնակ, այլ նաեւ մտերիմ մեկի հետ։