Նվիրվում է Սերժ Սարգսյանին

Արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանից խմբագրությունը նամակ է ստացել․
«Սիրելի Արմինե, տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռեւս պաշտպանության նախարար էր, իսկ իմ բանաստեղծությունների գիրքն արդեն տպարանում էր, զանգահարեցի նրան եւ ասացի, որ բանաստեղծություն եմ գրել իր ապրած կյանքի առիթով եւ ուզում եմ նվիրել իրեն: Սերժ Սարգսյանը երկար լռեց, ասաց՝ շնորհակալ եմ, բայց մի գրիր անունս. ինչո՞ւ ես ուզում ավելորդ խոսակցություն բերել քեզ վրա:
Գիրքս լույս տեսավ առանց իմ ձոնի: Անցան տարիներ, եւ այսօր ես մտածում եմ, որ եկել է այդ պահը, որ հնչեցնեմ Սերժ Սարգսյանի անունը, քանզի բանաստեղծությունն ի սկզբանե նվիրված էր իրեն: Ուստի այսօր, առանց նրան տեղեկացնելու, ուղարկում եմ քեզ՝ իմ սիրելի թերթին՝ «Հրապարակին»: Եթե հարմար գտնես՝ տպագրիր. շնորհակալ կլինեմ:
Միշտ քո բարեկամ՝ Մերուժան Տեր-Գուլանյան»:
ՏԵՍԱՐԱՆ՝ ՏԵՂ ԳՅՈՒՂԻՑ
Բարեկամաբար՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ապրել-չապրելու սահմանագծում,
Երբ տիրական է պահը վերհուշի,-
Քո դեմ քո ճամփան երկինքն է բացում,
Ուր գերեվար էր քաղաքը Շուշի:
Տղերք գնացին, որ վերադառնան,
Եվ սրբագործեն առասպելը հին,-
Նրանք անհունի սահմանը անցան,
Եվ հավերժացան պատմության թագին:
Հիմա ապրում ենք՝ բացական անդարձ,-
Նրանք գնացին նվիրյալ, անծես,-
Ճամփան անվերջ է, հայրենիքն հաղթած՝
Փառքն իրենք հագան, ցավը թողին մեզ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )