Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտահերթ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված քիչ առաջ տարածված այն հաղրոդագրության հետ, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին։ Սիմոնյանը խնդրեց մեկնաբանել այս տեղեկությունը։
Փաշինյանը նախ ասաց, որ գործը կապ ունի, գյուղատնտեսական վառելիքի սուբսիադավորման ծրագրի հետ և նշեց, որ քիչ առաջ ինքը այս լուրը կարդալով՝ Տիգրան Ավինյանի հետ հիշեց, որ երբ իրենք այդ ծրագիրը փակեցին, իրենց քննադատեցին դրա համար, թե գյուղացիներին օժանդակող ծրագիրը փակում են։
«Հիմա ի՞նչ է պարզվում այն հաղորդագրությունից, որ ՀՔԾ-ն տվել է։ Պարզվում է, որ էդ սուբսիդավորման գնի մասով մրցույթ է հայտարարվել, մրցույթի ժամանակ առաջարկվել է էժան գին։ Եվ ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարվել է դիզվառելիքը գնել ոչ թե էն ընկերությունից, որն էժան գին է առաջարկում, այլ էն ընկերությունից, որի անունը, վստահ եմ, ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի։ Դրա անունն է «Ֆլեշ»։ Այսքանը կարող եմ ասել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )