Նախագահ Քոչարյանը վերադարձել է Երևան
Համաձայն ambion.news-ի տեղեկությունների ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ վերադարձել է Երևան։ Հիշեցնենք, որ նախագահ Քոչարյանը 3-օրյա մասնավոր այցով մեկնել էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։
Մոսկվայում կայացած հանդիպումների մասով փորձեցինք տեղեկություններ ստանալ նախագահ Քոչարյանի գրասենյակից, սակայն այնտեղից հրաժարվեցին տեղեկություններ տրամադրել։