Մրգի տեսականի
Նարինջը բաժանել ութ մասի: Շարել ափսեի եզրին: Խնձորները նույն չափի շերտերի բաժանել, շարել նարինջների արանքում: Կիվին օղակ-օղակ կտրատել, դնել ափսեի մեջտեղում: Կտրատել նաև բանանը, մնացած խնձորը, դնել կենտրոնում: Մատուցել սուրճի և խմորեղենի հետ: