Մոտ հազար տուրիստ Նոր Զելանդիայում փլուզման հետեւանքով հայտնվել են արգելափակման մեջ

Առնվազն 970 տուրիստ Նոր Զելանդիայում հայտնվել են արգելափակման մեջ, տեղի ունեցած փլուզման հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրանս-Իոսիֆի քաղաքում։ Այս մասին հայտնում է Stuff-ը։ Փլուզումը փակել է այն ավտոճանապարհը, որը Հարավային կղզու ափամերձ գոտով կապում էր քաղաքն այլ բնակավայրերի հետ։ Մասնագետները նշել են, որ ճանապարհի ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ կլինի վեց շաբաթ։ Ներկայումս գնահատվում են ունեցած սննդի պաշարները։ Հարկ եղած դեպքում պաշարները կլրացվեն օդային ճանապարհով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )