Մովսես Հակոբյանը ազատման դիմում է գրել

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։

Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ կտեղեկացնի։Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )