Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը մոտ կես միլիոն ռուբլու՝ առնանդամի փչովի պրոթեզներ է գնել

Ռուսաստանում, պետական գնումների տեղեկատվական կայքում հայտնաբերվել է տարօրինակ գրառում։ Ըստ այդմ` Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը բյուջետային միջոցներով գնել է փչովի առնանդամի պրոթեզ՝ 471 հազար ռուբլի ընդհանուր արժեքով։Ռուսական սոցկայքերում այս գնումը դարձել է լայն քննարկումների առարկա։
Նշենք, որ մատակարարողը եղել է «Կրաֆտ Մեդիքըլ» ընկերությունը։ AMS 700 դասի ուրոլոգիական էնդոֆալոպրոթեզը օգտագործվում է էրեկտիվ դիսֆունկցիան բուժելու համար։ Այն կազմված է սիլիկոնային էլաստոմերից։ Նման վիրահատություններ կատարվում է միայն Մոսկվայի պետական բուժ-ստամոտոլոգիական համալսարանի կլինիկայի ֆունկցիոնալ ուրոլոգիայի բաժնում։ Բաժնի ղեկավար Գեւորգ Կասյանը «Պոդյոմ» կայքին պարզաբանել է, որ խոսքը ստանդարտ, պետական երաշխիքներով արվող վիրահատության մասին է, որի առանձնահատկությունը միայն այն է, որ նյութերը բավական թանկ են, եւ աշխարհում նման վիրահատությունները կիրառվում են լայնորեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )