Մի իրի պատմություն. ջերմաչափ
Ջերմաչափը ստեղծվել է շատ տարիներ առաջ։
Մարդիկ միշտ ցանկացել են ունենալ սարք, որը թույլ կտա չափել որոշյալ մարմնի ջերմաստիճանը։
Այդ հնարավորությունը ընձեռվեց 1592 թվականին, երբ Գալիլեյը հնարեց ջերմաստիճանի փոփոխությունը որոշող սարք։ Այդ սարքը, որը բաղկացած էր ապակյա գնդիկից և նրան զոդակցված խողովակիկից, կոչվում էր ջերմադիտակ։
Խողովակիկի ծայրը տեղադրում էին ջրով լցված անոթի մեջ, իսկ գնդիկը` տաքացնում: Տաքացման ընդհատման դեպքում գնդիկի ներսում ճնշումը ընկնում էր, և մթնոլորտային ճնշման ազդեցության տակ խողովակիկի միջով ջուրը բարձրանում էր: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում հակառակ գործընթացն էր տեղի ունենում. խողովակիկի մեջ ջրի մակարդակը նվազում էր:
Սարքը սանդղակ չուներ, և հնարավոր չէր դրանով ճշգրիտ ջերմաստիճան սահմանել:
Հետագայում Ֆլորենցիայի գիտնականները վերացրին այդ թերությունը, և արդյունքում չափումները դարձան ճշգրիտ:.
Այսպես է ստեղծվել առաջին ջերմաչափի նախատիպը:
Հաջորդ դարի սկզբին հայտնի ֆլորենտացի գիտնական, Գալիլեյի ուսանող Էվանջելիստա Տորիչելլին հնարեց սպիրտային ջերմաչափը: Գալիլեյի ջերմաչափից տարբերվում էր նրանով, որ ջրի փոխարեն նա գործածում էր սպիրտ: Այդ սարքի ցուցմունքները մթնոլորտային ճնշումից կախված չէին:
Ֆարենհեյթի առաջին սնդկային ջերմաչափի գյուտը թվագրվում է 1714 թվականը:
Նա իր սանդղակի ցածր կետը վերցրել էր 32 աստիճանը, այն համապատասխանում էր աղի լուծույթի սառեցման ջերմաստիճանին, իսկ բարձրը` 2120-ը` ջրի եռման ջեր- մաստիճանին:
Ֆարենհեյթի սանդղակը այժմ էլ գործածվում է Միացյալ Նահանգներում:
1730 թվականին ֆրանսիացի գիտնական Ռ.Ա. Ռեումյուրը առաջարկեց մի սանդղակ, որի ծայրակետերը համարվում էին ջրի եռման և սառեցման ջերմաստիճանները, ընդ որում ջրի սառեցման ջերմաստիճանը Ռեումյուրի սանդղակով 0 աստիճանն էր, իսկ եռման ջերմաստիճանը՝ 80 աստիճանը:
Ներկայումս Ռեումյուրի սանդղակը գրեթե չի գործածվում։
28 տարի անց շվեդ հետազոտող Ա. Ցելսիուսը մշակեց իր սանդղակը, որում Ռեումյուրի սանդղակի նման ջրի եռացող և սառչող կետեր ընդունվեցին ծայրակետերը, սակայն դրանց միջև եղած արանքը ոչ թե 80, այլ 100 աստիճանն էր, ընդ որում աստիճանանշումը գնում էր ներքևից վերև, այսինքն` ջրի եռման աստիճանը 0 էր, իսկ սառեցմանը`100:
Նման բաժանման անհարմարությունը շուտով ակնհայտ դարձավ, և արդյունքում Շթրեմմերը և Լիննեյը, սանդղակի ծայրակետերի տեղերը փոխելով, ջերմաչափին տվեցին մեր աչքին սովոր տեսքը:
XIX դարի կեսերին բրիտանացի գիտնական Ուիլյամ Թոմսոնը (հայտնի է որպես լորդ Քելվին), առաջարկել է ջերմաստիճանի սանդղակ, որի ստորին կետը -273,15 0 C էր՝ բացարձակ զրո, նման մեծության դեպքում մոլեկուլների շարժում տեղի չի ունենում::.
Այսպես կարելի էր համառոտ նկարագրել ջերմաչափի և ջերմաստիճանի սանդղակի ստեղծման պատմությունը