Մի իրի պատմություն. լվացքի փոշի
Այսօր դժվար է պատկերացնել լվացքի ընթացքը առանց լվացքի փոշու, չէ որ նրա հայտնվելուց արդեն մեկուկես դար է անցել։ Դա ճիշտ է. լվացքի փոշու գործածման մասին առաջին հիշատակումները մեզ տանում են տասնվեցերորդ դար։ Հայտնի է, որ հնդիկները լվացքի ժամանակ հատուկ խառնուրդ են ավելացրել ջրին, բայց դրա պատրաստման բաղադրատոմսը, ցավոք, չի պահպանվել։
Պատմության մեջ առաջին լվացքի փոշին ստեղծել է գերմանացի քիմիկոս Ֆրիտց Հենկելը: Նա ստացել է արտադրանք՝ ժամանակակից լվացքի փոշու նախահայրը, որում գերակշռում էր նատրիումի սիլիկատը։ 1876 թվականի սեպտեմբերի 26-ին Գերմանիայում Ֆրիտց Հենկելի և նրա գործընկերների կողմից հիմնադրվեց «Հենկել» ընկերությունը, որն արտադրում էր փաթեթավորված լվացքի նոր փոշին։ Հենկելի «Դետիշչե» արտադրանքը արագ ճանաչում ձեռք բերեց իր ցածր գնի շնորհիվ, և երկու տարի անց ընկերությունը սկսեց շուկային նոր արտադրանք մատակարարել «սպիտակեցնող սոդա» անունով։ Հենկելը կարողացավ փոշուն սպիտակեցնող ազդեցություն տալ սոդայի շնորհիվ՝ շատ մատչելի գնով։
1905 թվականին ընկերություն գալով՝ Ֆրիտց Հենկելի որդին՝ Հյուգոն, մշակումներ սկսեց` ավտոմատ լվացքի մեքենաների համար լվացքի փոշու ստեղծման ուղղությամբ։ Եվ 1907 թվականից հայտնվեց «Պերսիլ» փոշին, ինչը հնարավոր դարձրեց առանց ջանք թափելու ձյան պես սպիտակ, մաքուր սպիտակեղեն ստանալ։ Իր հատկությունների շնորհիվ Հենկելը դուրս եկավ եվրոպական և ամերիկյան շուկաներ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի քիմիկոս Փոնտերը ստեղծեց սինթետիկ լվացքի փոշի։ Այս հայտնագործությունը կիրառեց «Պրոկտեր և Գեմբլ» ընկերությունը, որն 1933 թվականին արտադրեց իր առաջին «Դրեֆթ» լվացքի փոշին, այն կարճ ժամանակում նվաճեց շուկան։
Դրանից հետո երեք քառորդ դար լվացքի արտադրության տեխնոլոգիան խիստ փոփոխությունների չի ենթարկվել։ Միայն 2000-ականների սկզբին լվացքի փոշու պատմության մեջ սկսվեց նոր փուլ՝ կապված քիմիական միացությունների ստեղծման հետ։ Այսօր լվացքի փոշին ներառում է այնպիսի նյութեր, որոնք փափկացնում են ջուրը, պարունակում են ալկալիական և սպիտակեցնող նյութեր, կեղտը հեռացնելու համար նատրիումի և կալիումի միացություններ, ինչպես նաև` հոտահաղորդիչներ:
Մեր ժամանակներում արդեն հայտնվել է առաջին լվացքի հեղուկը, որը փոշի չի առաջացնում։ Նա արագ նվաճել է եվրոպական շուկան, և նրա պահանջարկը վերջին տասնամյակում ավելացել է մի քանի անգամ։