<<Երբ Հայաստան եմ ասում...>>միջոցառումը ներկայացնում է հայկական գյուղն իր միջավայրով

《 Երբ Հայաստան եմ ասում…》միջոցառումը ներկայացնում է հայկական գյուղն իր միջավայրով, ավանդույթներով ու սովորույթներով` համեմված ազգային երգ ու պարով։ Հայ գյուղի շունչը զգացվելու է հենց մուտքից. կներկայացվեն բրդի աշխատանքներ, լավաշի թխման ընթացք, արիշտայի, գաթայի, ղափամայի, սուջուխի, տոլմայի, փոխինձի պատրաստում։ Կցուցադրվեն հայկական տիկնիկներ, տարազներ, հարսանեկան ծես, արհեստներ, գործիքեր։ Նպատակը` հայի ու հայկականի ծանոթացում, ուսուցանում և պահպանում։ Ծրագիր 1.Գյուղական միջավայրի ցուցադրում( բրդի աշխատանք, լավաշի թխման ընթացք, գաթա, ղափամա, փոխինձ, հալվա, արիշտա, կաթնամթերք, հնոցի,խոտբույսեր, տիկնիկ, տարազ) 2. Ազգային երգ ու պար 3.Ազգային նվագարաններ 4.Արհեստագործություն 5. Կիրառական արվեստ Կազմակերպիչներ` Արշավիր Շավարշյանի անվան հ . 40 հիմնական դպրոց, 《 Կէան》կրթամշակութային կենտրոն 14.12.2021թ. ժամը` 12֊00 Հասցե` Վարդանանց 30
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )