Մեծ Բրիտանիայում փորձարկել են առաջին գենամոդիֆիկացված կարտոֆիլը
Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսները փորձարկել են առաջին գենամոդիֆիկացված կարտոֆիլը։ Մասնագետները վստահ են, որ մթերքը ենթակա չէ փտման։ Կարտոֆիլի պտուղները դարձել են ավելի դիմացկուն եւ չեն կորցրել իրենց օգտակար հատկանիշները։ Այս մասին հայտնում է enovosty.com-ը։ Նշենք, որ բրիտանացի ֆերմերները արդեն վաղուց են սկսել պայքարել նման կարտոֆիլ աճեցնել կարողանալու համար։ Պատճառն այն է, որ ահռելի գումարներ են ծախսում պայքարելու համար կարտոֆիլի փտման դեմ։ Բանն այն է, որ խոնավ Մեծ Բրիտանիայում բերքահավաքից հետո եթե բերքը հատուկ չմշակվի, ապա արդեն մեկ ամիս անցկ կսկսվի փտման պրոցեսը։ Նշենք, որ հանրային օգտագործման համար, նոր ստացված տեսակը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի։