ՄԱԿի Գլխավոր վեհաժողովում Հայաստանն աջակցել է Ռուսաստանին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել կապված Ղրիմի, Սեւաստոպոլի, Սեւ եւ Ազովի ծովերի ռազմականացման հետ կապված՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները այդ տարածքներում։ Ինչպես գրում է The Washington Post պարբերականը, բանաձեւին կողմ քվեարկել է 63 երկիր, չի քվեարկել 45 երկիր, դեմ է քվեարկել՝ 19 երկիր։ Հայաստանը դեմ քվեարկածների ցանկում է, որով պաշտոնական Երեւանը ՄԱԿ-ում հերթական անգամ աջակցել է Ռուսաստանին։ Ռուսաստանին աջակցել են նաեւ՝ Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Սերբիան, Վենեսուելան, Սիրիան և այլ երկրներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )