Հովհաննես Համբարձումյանը մասնակցեց Անորտոսիսի հաղթանակին

Կիպրոսի առաջնության 14-րդ տուրում «Անորտոսիսը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էթնիկոսի» դարպասը։

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Այս հաղթանակի շնորհիվ «Անորտոսիսը» վաստակեց 19 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական։ «Էթնիկոսն» ութ միավորով զբաղեցնում է վերջին՝ 12-րդ հորիզոնականը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )