ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտելով դեկտեմբերի 4-ին Երեւանի թիվ 1 զինվորական կոմիսարիատում զորակոչիկի կողմից դրսեւորած վարքը, խոհեմության կոչ է արել զինակոչիկներին եւ քաղաքացիներին՝ հորդորելով հատկապես զորակոչի համապետական գործընթացքում ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումներից:Խոհեմության կոչը տեղադրված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ նշված օրը զինաակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։ Այնուհետ դիմել փախուստի:ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ զինակոչիկն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։«Վերջին 10 օրերի ընթացքում սա նմանատիպ երկրորդ դեպքն է»,- տեղեկացնում է Երեւանի թիվ 1 զինկոմիսարիատի զինկոմի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/05/1142261/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )