ՀՀ-ում ավելի պաշտպանված է Սորոսի գրասենյակը, քան Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն. Մալյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են անցկացրել Բաց հասարակության հիմնադրամի շենքի մոտ:
«Մեր 5000 զոհերի արյան պատասխանտվությունն ընկած է սորոսածին իշխանության ուսերին», – նշեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Ցուցարարները կարմիր ներկ լցրեցին հիմնադրամի մուտքի մոտ՝ որպես զոհերի թափված արյան խորհրդանիշ։
«Ոստիկանության և ԱԱԾ-ի շենքերի մոտ ակցիա իրականացրեցինք, և ոչ մի խնդիր չեղավ: Այստեղ ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ Սորոսի գրասենյակին: ՀՀ-ում ավելի պաշտպանված է Սորոսի գրասենյակը, քան Ոստիակնությունն ու ԱԱԾ-ն՝ իրենց գլխամասային շենքերով»,- նշեց Մալյանը։
