Հիմա ի հեճո՞ւկս, թե՞ ի շնորհիվ պետական կառավարման համակարգի

Բազմակարծություն՝ առանձին վերցրած մեկ գլխում
—————————

12.12.2019թ.
«էս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչն արվում է՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Ես ուղիղ ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ինչ հաջողություն և ձեռքբերում մենք այսօր ունենք, ամբողջը, 100 տոկոս՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ:
27.12.2019թ.
«Կառավարության մակարդակում ամեն ամսվա հետ հիմա արդեն ավելի ու ավելի է զգացվում աշխատանքի թիմային տրամաբանությունը, ներդաշնակ աշխատանքը։ Ունենալ հեղափոխություն և չունենալ անկայունություն՝ սա ինքնին արդեն բացառիկ երևույթ է, և ես էլի ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ սա արդեն որոշակիորեն վկայությունն է Հայաստանի Հանրապետությունում պետականության և նրա ինստիտուտների կայացվածության»,– ասել է նույն Փաշինյանը պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ։
…….
Հիմա ի հեճո՞ւկս, թե՞ ի շնորհիվ պետական կառավարման համակարգի։
Անդրանիկ Թևանյանի գրառումը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )