Հայտնի է Սիրիայում բանտարկված ԻՊ ահաբեկիչների թիվը
Ավելի քան երկու հազար այլ պետությունների ահաբեկիչներ եւ գրոհայիններ, որոնք պատկանում են ԻՊ խմբավորմանը, գտնվում են բանտարկության մեջ Սիրիայում։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Միաժամանակ Սիրիայում գտնվում են մոտ յոթանասուն հազար կանայք եւ երեխաներ, որոնք պատկանում են ԻՊ գրոհայինների ընտանիքներին։ Միացյալ Նահանգները ընթացիկ տարում ընդունել է ինը քաղաքացու, որոնցից վեցի հանդեպ հայտարարված է եղել օրինական հետապնդում։ ԱՄՆ են վերադարձվել տասնհինգ երեխա։