ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ
Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում մրցում էր Վրաստանի ազգային թիմի հետ։
Հանդիպման 34-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականին առաջ մղեց Գևորգ Ղազարյանը։
65-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վակոն:
Հանդիպման վերջնամասում սակայն մեր հավաքականը կարողացավ կրկին առաջ անցնել հաշվի մեջ, մասնավորապես 85-րդ րոպեին Ադամյանը գրավեց մրցակցի դարպասը։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կարողացավ հաղթանակ տանել ՝ մրցաշարային աղյուսակում բարձրանալով երկրորդ հորիզոնական, մեր ընտրանին, որը վաստակել է արդեն 8 միավոր, զիջում է միայն Մակեդոնիայի հավաքականին, որն իր ակտիվում ունի 9 միավոր։