Կ․ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները մոտենում են վերջնագծին

Նախօրեին մեկնարկեց Կ․ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը։ Նախ ընտրվեցին այն եկեղեցականները, ովքեր իրավունք ունեն քվեի, այսինքն՝ ձայնի իրավունքով մասնակցելու պատրիարքական ընտրություններին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին։
Այսօր արդեն համայնքն ընտրում է աշխարհիկ պատվիրակներին, որոնք նույնպես ձայնի իրավունքով մասնակցելու են դեկտեմբերի 11-ի ընտրությանը։ Աշխարհիկ պատվիրակների թիվը 102 է, իսկ եկեղեցական պատվիրակների թիվը՝ 17։
Ըստ տեղի ավանդույթի, յուրաքանչյուր եկեղեցի համարվում է ընտրաշրջան։ Քվեատուփ չի դրվելու միայն Ղալաթիայի Ս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ ընտրողների բացակայության պատճառով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )