Կոնստանտին Զատուլինը՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ առաջացած բանավեճի մասին․

Առաջանում է հետեւյալ հարցը․ ինչու է պատգամավոր Վինոգրադովը եւ այլ պատգամավորներ իմ գործընկերներից, ներգրավվում այս ամենում, երբ նրանք դժվար թե ամբողջական պատկերացում ունենան Գարեգին Նժդեհի պատմության հետ։ «Լազարեւյան ակումբի» կայքում (http://lazarevsky.club/), որը ստեղծվել է անցյալ տարի՝ պահպանելու համար հայ-ռուսական ավանդական հարաբերությունները, մենք որոշել են հրապարակել երկու փաստաթուղթ՝ Գարեհին Նժդեհի նամակը Իոսիֆ Ստալինին թվագրված 1947 թվականի դեկտեմբերից եւ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանին թվագրված 1953 թվականի մարտ ամսով, որոնք գրվել են խորհրդային բանտում, որտեղ հայտնվել էր Բուլղարիայում 1945 թվականին ձերբակալվելուց հետո, որտեղ ապրում էր այդ ժամանակ։ Այս փաստաթղթերի հետ ծանոթացումը թույլ է տալիս գոնե կասկածելու Նժդեհի կերպարի դեպքում այն միանշանակ մեկնաբանությանը, որի առանցքում էր դրվում նրա եւ Գերմանիայի շփումները պատերազմի տարիներին։ Մեր առաջ հայ ազգայնական է, ով չի թաքցնում, որ իր կյանքի հիմնական նպատակը պայքարն է Թուրքիայի դեմ, որը դարասկզբին ցեղասպանության էր ենթարկել Հայ ժողովրդին, որի մեղքը միայն հիմնվում էր ռուսների եւ Ռուսաստանի հանդեպ համակրանքի վրա։ Չէ որ Նժդեհի պատմությունը չի սկսվում Մեծ Հայրենականի ժամանակներից, այլ շատ ավելի վաղ։ Այն սկսվում է Օսմանյան Թուրքիայում։ Նժդեհը մեկն էր այն քչերից, որոնք զենքը ձեռքին գլխավորեցին պայքարը Հայ ժողովրդին սպանդի ենթարկողների դեմ։ Հենց սրա համար է, որ նա Հայաստանում ազգային հերոս է։ Լինելով հայ ազգայնական նա չէր կարող լինել խորհրդային իշխանության բարեկամը, որը հաստատվել էր Հայաստանում եւ բարեկամ չէր էլ խորհրդային իշխանությանը։ Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդային իշխանությունն էլ այն ժամանակ գոյապայքար մղելով, դաշինք էր կնքել Թուրքիայի ղեկավար Քեմալ Աթաթյուրքի հետ։ Այդ դաշինքի հետեւանքներից էր այն, որ Ռուսաստանը հրաժարվեց իր բոլոր իրավունքներից, որ ուներ Կարսի, Արդահանի, Բայազետի եւ այլ տարածանքերի հանդեպ, որ մտնում էին ժամանակին Ռուսական կայսրության կազմում եւ պատմականորեն բնակեցված էին հայերով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )