Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին ,այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային երթուղին գործելու է երկաթուղային փոխադրումների միջազգայնորեն ընդունված կանոններով՝ փոխադարձության սկզբունքով և այն երկրների սուվերենության և իրավազորության շրջանակներում, որոնցով այն անցնելու է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )