«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ Դանիել Իոաննիսյանի և մյուսների կողմից հայցեր կներկայացվեն՝ Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դանիել Իոաննիսյանից։
«Խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները, որոնք սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ենթադրում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը»,-ասել է ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կինը՝ ավելացնելով, որ խնդրել է իր փաստաբանական թիմին Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով դիտարկել հաղորդման ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ Դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացումը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին ու հեղինակությանը հասցրած վնասի փոխհատուցման նպատակով։
