Գյումրիում մեր դասընթացը վերածվել էր իրական ընտրական գործընթացի փոքր մոդելի

Գյումրիում մեր դասընթացը վերածվել էր իրական ընտրական գործընթացի փոքր մոդելի։

 

🗳️ Խաղ-վարժանքի միջոցով մասնակիցները քայլ առ քայլ վերարտադրեցին ընտրության ընթացքը՝ սկսած ընտրատեղամաս մտնելուց մինչև քվեարկություն։

 

Այս գործնական ձևաչափը հատկապես կարևոր էր այն մարդկանց համար, ովքեր նախկինում երբեք չեն մասնակցել ընտրություններին կամ ունեցել են անհանգստություններ ու անվստահություն գործընթացի նկատմամբ։

 

💬 Միասին խոսեցինք՝

✔ ընտրության գաղտնիության,

✔ օգնող անձի դերի,

✔ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքի մասին։

 

Մասնակիցները բարձրաձայնեցին նաև այն խոչընդոտները, որոնց բախվում են ընտրություններին մասնակցելիս՝ սկսած անմատչելի միջավայրից մինչև հաղորդակցության դժվարություններ։

 

Երբ մարդիկ հնարավորություն են ունենում փորձել, հասկանալ և հարցեր տալ՝ մասնակցությունն արդեն ավելի վստահ է դառնում։

Share This