<<Ի՞նչ եփել այսօր>>կառավարության նիստին

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դարձյալ վերածվեց օրակարգի հետ չառնչվող կենցաղային թեմայով քննարկման՝ ամանորյա սեղան, խոզի բուդ, բլինչիկ ու աղցան։ Սա Նիկոլ Փաշինյանի մոտ արդեն սովորություն է դարձել՝ գործադիրի նիստերի քննարկումներն իջեցնել «հարևանի կնոջ մասնակցությամբ» սուրճի սեղանի շուրջ ծավալվող քննարկման՝ «ինչ եփել այսօր» ֆորմատով։
«Նախ ես ուզում եմ մեր հանրապետության բոլոր մեր սիրելի քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում ինձ նման իրավունք վերապահելու համար, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ պետք չի բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզդի բդից, որովհետև սա յուրահատուկ է, հետո սեղանի վրա եղած բոլոր ամեն ինչից պարտադիր փորձել՝ ընդ որում վիրավորվելու տրամաբանությամբ՝ «բա էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞»։ Հարգելի քաղաքացիներ և հայրենակիցներ, այդ թվում Ամանորին մարդկանց՝ ՀՀ քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, և պետք է դա հաշվի առնել, առավելևս ոչ առաջին թարմության մթերքի»,-ասաց վարչապետը։
Այնուհետև նա մի բան ասաց, որը, իր ենթադրությամբ, որոշակի աղմուկ կբարձրացնի։
«Մենք ուզո՞ւմ ենք, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա, ինչո՞ւ, որովհետև պետք է տոլման, ինչպես մնացած ամեն ինչը, ուտել թարմ վիճակում։ Չի կարելի մի օրում պատրաստել հինգ օրվա համար մթերք, որովհետև դա բոլոր դեպքերում վատ ա, վնասակար։ Եվ առավելևս հետո էդ քաղաքացիներին ստիպել, որ էդ ուտեն, էդ արդեն պիտանելիության ժամկետը․․․ մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերքը քաղաքացիներին չվաճառեն, ճի՞շտ ա, բայց Նոր տարուն մենք մեր հարազատներին ստիպում ենք, որ չէ՝ պիտի էս էլ ուտես, էս էլ ուտես, էս էլ ուտես՝ երեք օրվա ստալիչնի սալաթը, չորս օրվա բլինչիկը և տասնհինգ օրվա խոզի բուդը։ Մի՛ արեք, հարգելի քաղաքացիներ»,-կոչ արեց վարչապետը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )