Ինձ մահապատիժ տված դատավորը իմ հարազատն է

«Հրապարակը» հանդիպել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված, դատապարտյալ Արմեն-Տեր Սահակյանի հետ։ Հիշեցնենք, որ Տեր-Սահակյանը դատապարտվել է մահապատժի, ապա ցմահ ազատազրկման՝ Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված «բանդայի գործով»՝ Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Տեր-Սահակյանին կատարված սպանություն մեղսագրված չէ :Մեզ հետ զրույցում Տեր- Սահակյանը նշեց, որ թեև դատավորը իրեն դատապարտել է մահապատժի, բայց ինքը նրան հարազատ է համարում․
«Իմ մտերիմ մարդկանցից մեկը դատավորին հարցնում է՝ հը՞ն, Արմենին ի՞նչ են անելու։ Դատավորի բառերը․ Արմենի եղած-չեղածը 10 տարի է, բայց կարող եմ 15 էլ տալ, բայց որ ասել էին, որ պիտի մահապատիժ տա, ասել էր՝ ի՞նչ եք խոսում, օրենսգիրքը կտրաքի , ես գերմանական դատ պիտի անեմ։ Այդ դատավորի բառերը ինձ պետք էր, որ ես ու այդ դատավորը մինչև այսօր հարազատի պես ենք, ինքը ինձ մահապատիժ է տվել, բայց ինքը իմ հարազատն է։ Այդ մարդու ցանկությունը չի եղել, որ ինձ մահապատիժ տա, այդ մարդուն խաբել են ։ Դատավորին ասել էին, որ եթե Արմենին հիմա մահապատիժ տանք, 2-րդ ատյանում կխոսի և ամեն ինչ կվերջանա, մահապատիժը կփոխեն, ինքն էլ կխոսի։ Ինձ խոշտանգել են տարիներով։ Ես 2-րդ ատյանում էլ չխոսեցի, և շարունակվեց այս ամենը՝ արդեն 23 տարի։ Ինչ անցել է իմ գլխով, դրանց մասին չեմ ուզում խոսել, դա հետո։ Եթե Աղվան Հովսեփյանը չհասկանա․․․ պարոն Հովսեփյան, կարող է ես խոսեմ 2003 թվականի մասին, հիշի, հրոսակախմբիդ հետ կանչիր»։
Արմեն Տեր-Սահակյանը խոսեց նաև իր վաղաժամկետ ազատման դիմումի մասին։ Պրոբացիոն ծառայությունը նրան ռիսկային էր համարել․

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )