Թրամփին մեղադրանք կառաջադրվի իմպիչմենթի վերաբերյալ երկու հոդվածով. Reuters
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները մտադիր են երկու հոդված հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ, հայտնում է Reuters գործակալությունը: Ըստ գործակալության` պալատի անանուն աղբյուրները հայտնում են, որ նախագահ Թրամփին մեղադրանք է առաջադրվելու պաշտոնական դիրքի չարաշահման և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու համար:
Այս շաբաթ դատական հանձնաժողովը կարող է քվեարկել՝ Պալատում հարցը քննարկելու հնարավորությունը:
Եթե Պալատը հաստատի հոդվածները, ապա Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Սենատը կանցկացնի լսումներ՝ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, ինչը քիչ հավանական է համարվում: