Թրամփը նախազգուշացրել է՝ Կիմ Չեն Ընը կարող է կորցնել <<ամեն ինչ>>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որ վերջինս կարող է կորցնել ամեն ինչ, եթե երկու երկրների միջեւ հարաբերությունները վատանան։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ «Կիմ Չեն Ընը չափազանց խելացի է։ Նա չափազանց շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կկորցնի, եթե թշնամաբար պահի իրեն։ Մենք համափայնագիր ենք կնքել ապամիջուկայնացման մասին Սինգապուրում։ Նա չի ցանկանա, որ փչանան առանձնահատուկ հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ»,- ասված է գրառման մեջ։ Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ում ներկայացնող Կիմ Սոնգը հայտարարել էր, որ Փհենյանը չունի կարիք շարունակելու բանակցությունները ԱՄՆ հետ՝ ապամիջուկայնացման հարցերի հետ կապված։