<>-ը չի հրապարակել Փարիզում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցը. ermenihaber.am

Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ, գրում է ermenihaber.am-ը։

Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում․

«Ամոթ AFP-ին և թղթակից Դիդիյե Լյուղասին, որոնք հրաժարվեցին հրապարակել հարցազրույցս։ Ամոթ Le Figaro-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք հրաժարվեցին մեզ խոսք տրամադրել և մեր հոդվածները հրապարակել»։

Դեսպան Մուստաֆաևն իր էջում հրապարակել է նաև AFP-ի թղթակից Լյուղասի էլեկտրոնային նամակը, որտեղ նշված է, որ որոշել են հարցազրույցը չհրապարակել՝ ելնելով դրա բովանդակությունից։

Աղբյուր՝ ermenihaber.am

Նամակում նաև հաղորդվում է, որ դեսպանի հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )