Էրդողանը փոխել է ֆինանսների փոխնախարարներին՝ լիրայի արժեզրկման ֆոնին
Թուրքական լիրայի շարունակական արժեզրկման ֆոնին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել երկրի ֆինանսների և գանձապետարանի երկու փոխնախարարներին: Գրում է Ermenihaber․ am-ը։
Շաքիր Էրջան Գյուլի եւ Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն ֆինանսների պաշտոնում նշանակվել են Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։
Մինչդեռ դեկտեմբերի 2-ին ևս Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվել է ֆինանսների և գանձապետարանի նախարար Լյութֆի Էլվանը, որին փոխարինել է նրա տեղակալներից մեկը՝ Նուրեդին Նեբաթին։