Շչեդրինի և Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են «Նովոդևիչյե» գերեզմանատանը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/254224/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի և բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են Մոսկվայի «Նովոդևիչյե» գերեզմանատանը․ գրում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի Մեծ Թատրոնի սեփական աղբյուրներին։

 

Նշենք, որ ամուսնական զույգի կտակի համաձայն՝ մահից հետո նրանց մարմիններն այրել ու աճյունափոշին շաղ են տվել երկնքում։ «Տարածելով ամբողջ Ռուսաստանի վրա»․ պատգամել էին նրանք։

 

Բալետի անվանի պարուհի, Մեծ Թատրոնի «պրիմա» Մայա Պլիսեցկայան մահացել էր 2015-ին, ամուսինը՝ 10-ը տարի անց։ Շչեդրինի՝ Բիզեի «Կարմեն» օպերայի հիմքով գրած «Կարմեն» բալետը Պլիսեցկայայի գործունեության գագաթնակետն էր։ Անգերազանցելի էր նաև կոմպոզիտորի՝ կնոջ համար գրած մեկ այլ բալետ՝ «Աննա Կարենինա»-ն։

 

 

Share This