Զոհված զինծառայողի հարազատները ճանապարհ են փակել

Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ու նրանց իրավապաշտպանը կառավարության ընդունարանում հանդիպել են քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Աջամյանի հարազատները տպավորված չեն հանդիպումից և այս պահին փակել են Ամիրյան-Նալբանդյան խաչմերուկը։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բացել ճանապարհը, քանի որ խոչընդոտում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։
Ոստիկանությունը հայտնում է, որ եթե չբացվի ճանապարհը, ֆիզիկական ուժ է կիրառվելու։
Նրանք շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )