Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Նոյեմբերի 11-ին, ժամը 14։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 25/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Կարեն Բ․-ի (ծնված 1979 թ․) դին։