ԵՐԲԵՔ ԿՌՆԱԿ ՉՊԻՏԻ ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒ ԱՐՑԱԽԻՑ. ԱՐԱՄ Ա
Դեկտեմբերի 11-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ասել է, թե երբ ասում ենք, որ Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք Հայաստանն ու Արցախը:
«Հայաստանն ու Արցախը մեր կյանքի օրակարգի վրա կմնան առաջնահերթ մտահոգությունները: Մենք երբեք կռնակ չպիտի դարձնենք Հայաստանից ու Արցախից, այլ սփյուռքը պետք է վերակազմակերպենք: Եւ մենք հաճախ ասում ենք, որ Հայասատանի հզորացումը ենթադրում է սփյուռքի հզորացում եւ փոխադարձաբար սփյուռքը պետք է զորացնենք նույն ինքը Հայաստանի եւ Արցախի հզորացման համար: Մենք հաճախ ասում ենք Հայաստան, Արցախ Սփյուռք եռամիասնություն, բայց սա լոզունգ չպետք է լինի, այլ մեր ազգային գաղափարախոսության առանցքը պետք է դառնա»,-ասել նա և հավելել, որ Սփյուռքի վերակազմակերպումը, վերահզորացումը էական է Հայաստանի եւ Արցախի հզորացման համար, և որ մեկ ամբողջություն պետք է տեսնենք Հայաստան, Արցախ և սփյուռք: