Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ

Եվրամիությունը երրորդ պատժամիջոցային ցանկն է ընդունել, որում տեղ են գտել 29 բելառուս պաշտոնյաներ և 7 իրավաբանական անձինք, որոնց ԵՄ-ն մեղադրում է երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու և բողոքի ցույցերի մասնակիցների դեմ ուժ կիրառելու մեջ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, համապատասխան որոշումը հրապարակվել է հինգշաբթի՝ ԵՄ պաշտոնական ամսագրում: Պատժամիջոցային ցանկում են հայտնվել Белтехэкспорт ընկերությունը, անվավոր տրակտորներ արտադրող  VOLAT գործարանը, Synesis IT-ընկերությունը: Ֆիզիկական անձանցից պատժամիջոցային ցանկում ներառվել են Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերության ղեկավար Իվան Էյսմոնտը, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախկին ղեկավար, փոխվարչապետ Անատոլի Սիվակը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Բելառուսում կայացել են օգոստոսի 9-ին: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80,1 տոկոսը: Դրանից հետո երկրով մեկ բողոքի ակցիաներ են իրականացվում: Ընդդիմության կողմնակիցները մինչ օրս էլ շարունակում են բողոքել ընտրությունների արդյունքների դեմ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )