Եղիսաբեթ II–ը հրաժարվել է բնական մորթուց
Տեղեկություններ կան, որ որոշ հագուստներ արդեն փոփոխությունների են ենթարկվել։ Վերարկուի վրա, որով թագուհին եղել է 2008թ–ին Սլովակիա կատարած այցի ժամանակ, ջրաքիսի մորթին արդեն փոխարինել են արհեստականով։Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ը որոշել է այս տարի հրաժարվել բնական մորթուց պատրաստված հագուստից և աքսեսուարներից։ Այդ մասին «Մետաղադրամի հակառակ երեսը. թագուհին, մոդելավորողը և զգեստապահարանը» գրքում գրել է Անջելա Քելին` 1994թ–ից Նորին մեծության ոճաբանը։Գրքում Անջելան պատմել է. «Եթե Նորին մեծությունը ստիպված լինի շատ ցուրտ եղանակի ինչ-որ միջոցառում այցելել, ապա 2019թ.-ից նա կկրի բացառապես արհեստական մորթուց հագուստ»։ Քելիի խոսքերն արդեն հաստատել են Բուքինգեմյան պալատի ներկայացուցիչները, բայց ընդգծել են, որ ասվածը վերաբերում է նոր ձեռք բերվող իրերին։
Տեղեկություններ կան նաև, որ որոշ թագավորական հագուստներ արդեն փոփոխությունների են ենթարկվել։ Անջելա Քելին պատմում է, որ վերարկուի վրա, որով թագուհին եղել է 2008թ–ին Սլովակիա կատարած այցի ժամանակ, ջրաքիսի մորթին արդեն փոխարինել են արհեստականով։
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի երեխա կորդեգրեն
Եղիսաբեթ II–ը առաջինն է թագավորական ընտանիքից, որը պաշտոնապես հրաժարվել է բնական մորթուց։ Հայտնի չէ, թե ինչն է դրդել թագուհուն այդ քայլին։ Հավանաբար, որոշում ընդունելու վրա ազդել է այն փաստը, որ Եղիսաբեթ II–ը բազմիցս քննադատության է ենթարկվել PETA կազմակերպության կողմից (կենդանիների պաշտպանության կազմակերպություն)։