ԵԱՏ հանձնաժողովի կոլեգիայում Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մյասնիկովիչը, Կարինե Մինասյանին՝ Գեղամ Վարդանյանը
Դեկտեմբերի 20-ին ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։ Նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին։ Բելառուսը կնախագահի ԵԱՏՄ-ում 2020 թվականին։ Նախկինի նման ամեն երկիր կոլեգիայում կունենա երկու ներկայացուցիչ։ Նոր կոլեգիան իր լիազորությունների կատարմանը կանցնի հաջորդ տարվա փետրվարի մեկից։ Կոլեգիայի նախագահ է նշանակվել Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։ Հայաստանը կներկայացնեն Արտակ Քամալյանն ու Գեղամ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Գեղամ Վարդանյանը այս տարեսկզբին նշանակվել է տրանսպորտի փոխնախարար՝ առանց որեւէ փորձառության, հիմա ներկայացնելու է Հայաստանը ԵԱՏՄ կոլեգիայում։