ԵԱՀԿ-ն նշել է ընտրողների բարձր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ չնայած COVID-19-ին
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում արձանագրվել Է ընտրողների բարձր մասնակցություն, չնայած այն սահմանափակումներին, որոնք կապված են կորոնավիրուսի համավարակի հետ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը:
«Միջոցները, որոնք ձեռնարկվել են ընտրությունների կազմակերպիչների կողմից, ներառյալ վաղաժամկետ քվեարկությունը եւ պոստով քվեարկությունը, քաղաքացիների գիտակցական մասնակցության հետ միասին, ապահովել են բարձր մասնակցություն, չնայած COVID-19-ի համավարակին»,-ասել Է Լինքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: